Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

5 պատճառ՝ կարմիր խաղողը սննդակարգ ներառելու համար. 168.am

5 պատճառ՝ կարմիր խաղողը սննդակարգ ներառելու համար. 168.am

Եթե կարմիր խաղողը ներառեք սննդակարգում, կկարողանաք ամրացնել առողջությունը։ Steptohealth.ru կայքը ներկայացրել է 5 պատճառ, թե ինչու է հարկավոր կարմիր խաղողը ներառել սննդակարգում։

Կարմիր խաղողի կեղևն ու կուտը ֆիտոալեկսին է պարունակում։

  • Մեծ քանակով հակաօքսիդանտներ պարունակելու շնորհիվ կարմիր խաղողն օգնում է կանխարգելել բջիջների վաղաժամ ծերացումը։
  • Բնական խաղողի հյութն օգնում է հոգ տանել արյունատար և սիրտ-անոթային համակարգի առողջության մասին։
  • Պետք է հիշել նաև, որ ֆիտոալեկսինը պայքարում է բորբոքային գործընթացների դեմ և օգնում է հեռացնել պաթոգեն միկրոօրգանիզմները։


Կարմիր խաղող օգտագործեք արյան ճնշումն իջեցնելու համար։ Կարմիր խաղողը կալիում է պարունակում, որի շնորհիվ այն խորհուրդ է տրվում օգտագործել զարկերակային բարձր ճնշում ունեցող անձանց։

  • Օրվա ընթացքում 15-20 հատիկ կարմիր խաղող ուտելու դեպքում կարող եք նվազեցնել օրգանիզմում նատրիումի մակարդակը։


Մոռացեք փորկապության մասին։ Կարմիր խաղողը կարող է լուծել փորկապության խնդիրը։

  • Կարմիր խաղողն առավոտյան ուտելու արդյունքում այն դառնում է լուծողական լավագույն միջոցներից մեկը։
  • Օրգանական թթուների, շաքարի պարունակության շնորհիվ խաղողն աղիներն ու որովայնի մկանները պահում է տոնուսի մեջ։
  • Պարբերական օգտագործման դեպքում խաղողը կարող է լուծել նաև քրոնիկական փորկապության խնդիրը։


Mount Sinai Medical School-ում անցկացված հետազոտությունների համաձայն՝ կարմիր խաղողի մեջ պարունակվող նյութերը կարող են դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։

  • Կարմիր խաղողի մեջ պարունակվող հակաօքսիդանտները նպաստում են հիշողության ամրացմանը։
  • փորձագետները պնդում են, որ կարմիր խաղողից պատրաստվան գինին զգալիորեն լավացնում է ուղեղի աշխատանքը։


Կարող է կանխարգելել քաղցկեղի առաջացումը։ Կարմիր խաղողը պարունակում է նյութեր, որոնք դանդաղեցնում են առողջ բջիջների վնասումը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ